Քաղցկեղի մի քանի տեսակներ կարելի է կանխել միայն մեկ պրոցեդուրայով․ գիտեի՞ք
Քաղցկեղի թեմայի շուրջ բազմաթիվ առասպելներ, խոսակցություններ և ենթադրություններ կան: Օրինակ, ոչ բոլորը գիտեն, որ քաղցկեղի որոշ տեսակներ կարելի է կանխարգելել։ Ընդամենը մեկ ընթացակարգ է պահանջվում: Այս մասին հայտնել են Լեսոզավոդսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի բժիշկները, փոխանցում է OTV-ն։
Խոսքը պատվաստումների մասին է։
Ըստ մասնագետների՝ կան պատվաստանյութով կանխարգելվող վարակներ, որոնց բարդությունները բջիջների չարորակ այլասերումն են։ Սրանք մարդու պապիլոմավիրուսի (HPV) և վիրուսային հեպատիտ B-ի հետևանքով առաջացած վարակներն են: Նշվում է, որ HPV պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղի մի քանի տեսակներ՝ արգանդի վզիկի, հեշտոցային և օրոֆարինգի քաղցկեղ: Քաղցկեղը հաճախ զարգանում է տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ անց, երբ մարդը վարակվել է HPV-ով: Բժիշկները նշում են, որ պատվաստանյութը հուսալի պաշտպանություն է ապահովում և կօգնի ապագայում կանխել խնդիրները:
Մարդու պապիլոմավիրուսի փոխանցման հիմնական ուղին սեռական է, ուստի խորհուրդ է տրվում պատվաստվել մինչև սեռական ակտիվություն սկսելը։ Թե՛ աղջիկների, թե՛ տղաների պատվաստման նախընտրելի տարիքը 9-14 տարեկանն է։
Իր հերթին, հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը կարող է օգնել կանխել լյարդի քաղցկեղը: Նորածիններն ու փոքր երեխաները հատկապես հակված են քրոնիկ վարակի զարգացմանը: Մինչև 1 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B-ն 90-95% դեպքերում դառնում է խրոնիկ։ Հեպատիտ B-ի դեմ պատվաստման ավարտված կուրսը ապահովում է պաշտպանություն վարակից, կլինիկական հիվանդություններից և քրոնիկ ընթացքից: