Քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել․ քաղաքացին ապատեղեկատվություն է տարածում

Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի գրառմանը։
«Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինչպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ․ Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։
Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։
Նման չհիմնավորված և մետրոյի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար։
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատակիցներին նման անհիմն մեղադրանքներից ու վիրավորանքներից պաշտպանելու համար՝ կդիմի իրավական միջոցների»,- ասվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։