ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից, 《Քաղաքացիական պայմանագիր》 կուսակցության համակիր ու իշխանության աջակից Վազգեն Մանուկյանը ապառնում է ուսուցիչներին ազատել աշխատանքից, եթե նրանք մասնակցեն վաղվա գործադուլին։
«Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր կմասնակցեն գործադուլին, ամենասեղմ ժամկետներում ազատվելու են աշխատանքից։ Խնդրում եմ ինձ գրեն դպրոցները ու ուսուցիչների անուններ»,-գրել է Մանուկյանը։ Նշենք, որ վաղը 12։00֊ից սկսվելու է ընդդիմության մեծամասշտաբ գործողությունները` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով