Քադիրովի 22-ամյա փեսան բարձր պաշտոնի է նշանակվել
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի փեսան՝ 22-ամյա Վիսխան Մացուեւը բարձր պաշտոնի է նշանակվել։ Նա կղեկավարի տեղի ՆԳՆ միգրացիայի հարցերով վարչությունը։Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ ՆԳՆ նոր ղեկավարին ներկայացրել է Չեչնիայի ՆԳ նախարար Ռուսլան Ալխանովը։ Մացուեւը սովորել է Գրոզնու սուվորովյան ռազմական ուսումնասրանում, Կրասնոդարի ՆԳՆ համալսարանում։ Նա ամուսնացած է Ռամզան Քադիրովի դստեր՝ Այշատ Քադիրովայի հետ։
