Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում (15 մետր բարձրության վրա):

Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ էլեկտրական լարերի կրող կառուցատարրերի արանքում․ անհրաժեշտ է հոսանքազրկում։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները տվյալ տեղամասում հոսանքի լարումը ժամանակավորապես դադարեցրել են։

Փրկարարները ՏԻՄ ներկայացուցիչների տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել են անվտանգ տարածք։

Share This