Փոսը ծածկել են բազկաթոռով. ավագանու անդամը կոչ է անում Ավինյանին էստեղ նստել, հանգստանալ

Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանն ահազանգում է, որ Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի Շիրակի փողոցում փոսը ծածկել են բազկաթոռով:

«Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել։

Բազկաթոռով փոսն են ծածկել Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան,

Էս կողմերով հանկարծ անցնեք,

Հոգնած օրվա հոգսերից,

Կարաք նստեք, հանգստանաք,

Երևանյան փոսերից»,- գրել է նա:

Share This