Փոխհրաձգություն՝ Մոսկվայում. կան վիրավորներ
Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող հյուրանոցներից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ոստիկանությանը: Արդյունքում միջադեպի մասնակիցներից մեկը տրավմատիկ զենքից վիրավորում է ստացել, նրան օգնություն են ցուցաբերել: Իրավապահները որոնում են կասկածյալին, որ դեպքի վայրից հեռացել է ավտոմեքենայով: Այլ աղբյուրների համաձայն, միջադեպի արդյունքում տուժածների թիվը հասնում է 3-ի: