Փլուզում՝ Վանաձորում․ փլատակից դուրս են բերել մեկ քաղաքացու մարմին

Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակից դուրս են բերել քաղաքացու դին։

 

Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում

 

 

Share This