ՓԱՐԻԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021>>-Ը․ ՄԱԼԵՆԱՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ 9-ՐԴԸ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝  14-ամյա Մալենան:

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա իններորդ համարի ներքո: Մրցութային  «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։

Մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Հաղթողը կընտրվի հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )