Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել Բրիջիտ Մակրոնին կիբերբուլինգի ենթարկած տասը անձանց
Փարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերբուլինգի գործով, մասնավորապես տիկին Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։Դատարանը հունվարի 5-ին կայացած նիստում բոլոր մեղադրյալներին դատապարտել է տարբեր տեսակի պատիժների՝ կիբերբուլինգի մասին դասընթացների մասնակցելուց մինչև 8-ամսյա պայմանական կալանք։
Մեղադրյալները, որոնցից 8-ը տղամարդ են և երկուսը՝ կին, մեղավոր են ճանաչվել «բազմաթիվ չարամիտ մեկնաբանություններ» անելու մեջ։
Նրանք համացանցում պնդել են, թե իբր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը ծնվել է որպես տղամարդ, իսկ նրանց 24 տարվա տարիքային տարբերությունը անվանել են «մանկապղծություն»։
41-65 տարեկան այս մեղադրյալների հրապարակումները տասնյակ հազարավոր դիտումներ են ունեցել։Բրիջիտ Մակրոնը հոկտեմբերին տեղի ունեցած դատական լսումներին անձամբ ներկա չի գտնվել։ Սակայն հեռուստաալիքներից մեկին տված հարցարզույցում նա ասել է, որ դատական գործընթաց է սկսել՝ «օրինակ ծառայելու» առցանց վիրավորանքների դեմ պայքարում։
