Փարիզը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ Էրդողանի հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները Ֆրանսիայի իշխանությունների հասցեին և չի բացառել պատժամիջոցների սահմանումը:

Այժմ նախագահ Էրդողանը պարբերաբար հայտարարություններ է անում բռնության և անգամ ատելության մասին, ինչն անթույլատրելի է: Վերջին օրերին մենք փոխել ենք մոտեցումը մեր և ընդհանուր առմամբ Եվրոպայի մասին Էրդողանի հայտարարությունների նկատմամբ: Ճնշում գործադրելու միջոցներ կան, պատժամիջոցների հավանականություն կա»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի նախարարն ասել է Europe 1-ի եթերում:

Նախարարը հիշեցրել է, որ Անկարայի մեղադրանքներն ու արտահայտությունները վերաբերում են ոչ միայն Ֆրանսիային, այլ նաև ողջ Եվրոպային: «Պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման ռազմավարությունից: Իսկ եթե դա տեղի չունենա, Եվրոպական խորհուրդը, որը միավորում է ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարներին, կորոշի, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել թուրքական իշխանությունների նկատմամբ»,- հավելել է Լե Դրիանը:

Էրդողանն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել էր մուսուլմանների իրավունքները խախտելու մեջ և հայտարարել էր, որ վերջինս «հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )