Փաստաբան ընտրելիս զգոն եղեք․ սա ձեր անվտանգության մասին է.Հ.Վիրաբյան
Եթե մի օր, ինչ-որ հանգամանքների բերումով, փաստաբանի կարիք ունենաք, ընտրություն կատարելիս հետևեք մի քանի կարևոր կանոնի։
🔹 Առաջին․ մտեք տվյալ փաստաբանական ընկերության էջ, բացեք «կարծիքներ» բաժինը և ուշադիր ընթերցեք։ Եթե այն փակ է կամ բացակայում է՝ դա արդեն մտածելու առիթ է։
🔹 Երկրորդ․ պարզեք, թե քանի անգամ է տվյալ ընկերությունը փոխել իր գրասենյակը։ Հաճախակի փոփոխությունները կարող են կասկած առաջացնել։
🔹 Երրորդ․ կարևոր է հասկանալ՝ ով է ձեզ խորհուրդ տվել այդ փաստաբանին և ինչ կապ ունեն նրանք միմյանց հետ։
🔹 Չորրորդ․ մի վստահեք գեղեցիկ խոստումներին։ Անպայման կնքեք պայմանագիր, հակառակ դեպքում կարող եք կանգնել փաստի առաջ՝ թե՛ գումարների, թե՛ արդյունքի հարցում։
🔹 Հինգերորդ․ եղեք զգոն և ամբողջությամբ մի բացահայտեք ձեր բոլոր տվյալները մինչև վստահության լիարժեք ձևավորումը. ցանկացած տեղեկություն կարող է օգտագործվել ձեր դեմ։
🔹 Վերջապես․ համոզվեք, որ ձեր շահերը պաշտպանող անձը որևէ կապ չունի ձեզ վնաս հասցրած մարդկանց հետ։
⚖️ Հիշեք՝ ճիշտ ընտրված փաստաբանը կարող է վճռորոշ դեր ունենալ ձեր խնդրի լուծման մեջ։
