Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը:

 
Share This