Փաշինյանի օրերը հաշված են․ ի՞նչ է սպասվում <<Իմ քայլը>>–ի պատգամավորներին

Հանրային տիրույթում տարբեր կողմերից հորդորներ են հնչում ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, այս կատաստրոֆիկ իրավիճակից ժամ առաջ դուրս գալու համար, չեղարկել ռազմական դրությունը, անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, դուրս գալ խմբակցությունից կամ վայր դնել մանդատը։

Այնպես չէ, որ եթե «Իմ քայլի» պատգամավորները չանեն դրանցից որևէ մեկը, Փաշինյանի «կյանքը» կերկարի, նրա գնալն անխուսափելի է, ու նրան ոչ-ոք օգնել չի կարող, ուղղակի դա ժամանակի ու տեխնիկայի հարց է։ Իշխող քաղաքական ուժի պատգամավորների աջակցությամբ դա կլիներ ավելի արագ ու տեխնիկապես ավելի անցնցում։

Բայց ամեն դեպքում, պետք է ազնիվ լինել նրանց հանդեպ, ու ասել, որ եթե անգամ այս պահին իրենք անեն անհրաժեշտ քայլերը, դա չի նշանակում, որ խուսափելու են պատասխանատվությունից, մեր ազգին ու պետությանն այնպիսի հարված է հասցվել, որ հազարամյակներով են նրանք լինելու նզովյալ, բայց դա պետք է անեն թեկուզ նրա համար, որ իրենք արդար լինեն իրենց խղճի առաջ։ Եթե նրանք այսօր դուրս են գալիս Փաշինյանի դեմ, նշանակում է դրանով հաստատում են, որ իրենք էլ են խաբված ճիշտ այնպես, ինչպես մենք, հասարակության յուրաքանչյուր անդամ։ ԱԺ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ պատահական մարդիկ են, որոնց Փաշինյանը հավաքեց իրար գլուխ ու բերեց ԱԺ, հիմա ուզում ենք հասկանալ՝ դեռ չդարձած կայացած գործիչ, արդոք դարձե՞լ են կայացած սրիկա։

ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները հիմնականում երիտասարդ են, համարենք մի հրաշքով նրանց հաջողվում է չգնալ խորհրդարանի արձակմանն ու երեք տարի դեռ մնում են պատգամավոր, կյանքը հո չի ավարտվում երեք տարի հետո, ինչպե՞ս են ապրելու հետագայում։ Նրանցից ոչ մեկին անգամ շարքային աշխատանքի չեն ընդունի։ Պատկերացնո՞ւմ եք նրանց աշխատանքը մի կոլեկտիվում, որտեղ ամեն մի հայ նայելու է նրանց զզվանքով ու հարց է դնելու ղեկավարության առաջ, որ իրենք չեն ցանկանում աշխատել դավաճանի հետ։ Չեմ կարծում, որ աշխարհում կա մի երկիր, որտեղ հայ չկա, նրանց հալածելու են աշխարհի տարբեր վայրերում, արհամարհանքը տարածվելու է նրանց ընտանիքների ու մտերիմների վրա, որքան էլ հանդուրժողականության կոչ անենք հանրությանը։Փաշինյանն այնքան էլ միամիտ չէ, նա ստացել է անձնական երաշխիք, նա այս ընթացքում լուծել է իր ֆինանսի հարցը, և ունի հնարավորություն մինչև կյանքի վերջ բարեկեցիկ ապրելու աշխարհի որևէ վայրում, փոխած ազգանունով ու դեմքով։ Եթե, իհարկե, դա իրեն հաջողվի, այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք նրա կողմից օգտագործված ու դեն նետված պատգամավորների վիճակը։ Այսինքն, եթե Փաշինյանի համար ահեղ դատաստանից խուսափելը 50/50 է, որ մի տեղ շանսատակ կանեն, կամ կկարողանա փախչել երկրից, նրա թիմակիցների կործանումը 100 տոկոս է։ Հազիվ թե իրենք այդքան միջոց են կուտակել, որ Փաշինյանի «բախտին» արժանանան։

Եթե անգամ «Իմ քայլի» պատգամավորները ճիշտ պահելը ինքնապաշտանական բնազդից ելնելով շահադիտական նպատակով են անելու, կարող են դա նաև հանրության վրա «վաճառել», որ իրենք ազնիվ մոլորյալ են ու հայցեն հանրության ներողամտությունը, բայց եթե շարունակում են մնալ Փաշինյանի կամակատար, ուրեմն իրենք են իրենց դատապարտում։

Մտածե՜ք, ժամանակը կարճ է, իսկ Փաշինյանի օրերը՝ հաշված։

Վարդգես Սարգսյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )