Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին. Գևորգ Պետրոսյան

Փաշինյանը սպառել է իրեն։ Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել:

Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, 0 լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն:

Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն…

Ու այսքանից հետո ինչու՞ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը: Էդ մարդն է՞ մեղավոր, որ զբաղեցնում է իր հետ կապ չունեցող պաշտոն… Ո՜չ, իհարկե…

Փաշինյանն է մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին:

Բա՞ Փաշինյան… Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»…»,- գրել է Պետրոսյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )