Փաշինյանին հուշեցին, որ իր նշած պատմվածքի հեղինակը ոչ թե Թումանյանն է, այլ՝ Նար-Դոսը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթին։
«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»,-ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ Եվրոպական դատարանը հարցի առնչությամբ մի շարք մոտեցումներ է ներկայացրել։
Վարչապետն էլ նշեց, որ այն սկզբունքային նախագիծ է և բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանությունից։
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ ՀՀ-ում պետք է լինի ոչ բռնի հանրություն։ Ինչքան էլ այս վերնագիրը կոնսենսութային է ՀՀ-ում, բայց մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք ինչ-որ առումներով լեգիտիմության էլեմետներ են պարունակում։ Եվ դա նոր երևությ չէ։ Այս հարցի համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թոմանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց ։ Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր տվել, ուրիշ ոչ մի բան»,-նշեց նա։
Նա պատմեց, թե մուշտիի արդյունքում օբյեկտը մահացել էր, քանի որ ընտանիքում առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել և մուշտի էր ստացել: «Հայաստանում Հանրապետությունում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի, կամ կլինի անիմաստ, եթե Հովհաննես Թումանյանի ձևակերպած օրակարգը կոնկրետ լուծումներ չլինի»,-հավելեց նա:
Հետո Փաշինյանին հուշեցին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Թումանյանն է , այլ Նար-Դոսը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )