Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսը պատերազմի օրերին հյուրընկալել է շուրջ 11 հազար արցախցի: Նրանց ողջ հոգսը տարել է մեր համայնքը, համյանքապետարանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որն այլ սյունեցիների հետ փակել է ճանապարհը՝ արգելելով Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:

Նա նշեց, որ պատերազմից երեք օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկրել է շուրջ 250 հազար դոլարի ապրանք, գիշերային սարքեր, բաժանվել է ողջ շփման գծի երկայնքով:

«Այսօր նման մարդուն ապօրինի կերպով ձերբակալել են, իսկ Փաշինյանը համեստ հայացքով նոր ուղիղ եթեր էր մտել, թե գալիս է սյունեցիների աչքերին նայի: Բոլորի աչքերին նայելով չէ:  Ինչո՞ւ ես ձերբակակել համայնքի ղեկավարին, ի՞նչն է քո խնդիրը, որ սյունեցին ասում է՝ քո պատկերացրած ու մեր ունեցած Սյունիքը տարբե՞ր է: Դրա համար ես այս ամեն ինչը կազմակերպե՞լ»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը:

Նա նշեց, որ այստեղ հավաքվել են սյունեցիներ՝ ցույց տալու, որ նա Սյունիքում տեղ չունի, Սյունիք մտնելու իրավունք չունի, նրան չեն էլ լսելու։

«Կարող է գա գլխներովս անցնի կամ ուժերը, որ կուտակել է…: Քայլեր է  ձեռնարկել, որոնք տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծեց Մենուա Հեվսեփյանը:

Նա նաև ասաց, որ տեղեկություններ ունի Ա. Առուշանյանին տեղափոխել են Կապանի ոստիկանություն: Բերման ենթարկելու երեք ժամն արդեն լրացել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )