Փաշինյանը Գյումրուց թող սովորի գեղեցիկ քաղաք զարդարելու արվեստը

Մինչ Երեւանում շարունակվում են ամանորյա միջոցառումների ծախսերի շուրջ վիճաբանությունները, Գյումրին արդեն, կարելի է ասել, զարդարվել է։ Պարզվում է, որ կարելի է գեղեցիկ ու մակարդակով ձեւավորում իրականացնել քաղաքում նաեւ համեստ միջոցներով, առանց միլիոններ քամուն տալու։ Փաշինյանն ու իր թիմը նույնիսկ այս առւմով Գյումրուց եւ գյումրեցիներից շատ բան ունեն սովորելու։ Քաղաքում շատ փողոցներ ու հաստատություններ այնպիսի գեղեցիկ ու ճաշակով լուսային տոնական ձեւավորման մեջ են, որ նույնիսկ կարող է մի պահ թվալ, թե ոչ թե Հայաստանի երկրորդ քաղաքում ես, այլ առաջատար եվրոպական կամ ամերիկյան տուրիստական կենտրոնում։ Սա նաեւ քաղաքացի-տեղական իշխանություն համերաշխ ու փոխհամաձայնեցված աշխատանքի արդյունքն է։ Իսկ գումարը, եթե նույնիսկ ամենահամեստ չափով է, եթե կա տրամադրվածություն լավ բան անելու, միշտ էլ կբավարականցնի՝ ի վերջո հայ ենք, ու ունեն ստեղծարար միտք եւ նորարարություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )