Փակել են բաժնի մուտքը
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները եկել են ոստիկանության Կենտրոնի բաժանամունք, իրենց կազմից բերման ենթարկվածներին տանելու, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը: Նախնական տվյալներով կա մոտ 24 բերման ենթարկված, որոնցից 19-ը կենտրոնի բաժանմունքում է, իսկ 5-ը Էրեբունու բաժանմունքում: Ցուցարարները այս պահին բանակցություններ են վարում, որպեսզի մի քանի հոգի կարողանան անցնել: