Ցոլակյանը պատրաստ է ապրել Հիսուսի բարդույթով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին հայտարարեց, որ Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխողի, բդեշխի բարդույթ։ «Այսինքն՝ տիրողի բարդույթ են ձեռք բերում։ Եվ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի էս բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով։ Ինչո՞ւ հենց Հիսուսի բարդույթով, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ»,-ասաց վարչապետը։
Միջոցառումից հետո ambion.news-ը հետաքրքրվեց արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանից, թե ինքը պատրա՞ստ է ապրել Հիսուսի բարդույթով։
«Այո, վաղուց»,-պատասխանեց Ցոլակյանը։Իսկ մինչ այդ իշխողի, բդեշխի՞ բարդույթով էր ապրում։ «Չէ, չէ, չեմ ապրել, ու նորմալ է, իր ասածն էլ է նորմալ, ընդհանրապես նորմալ է մոտեցումը»,-ասաց ԱԻ նախարարը: