Ցեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. Դեմոյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի նախկին տնօրենպատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

— Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ի՞նչ շեշտադրումներով պետք է առանձնանարորն այսօր բացակայում է պետական վարքագծի մեջ:

— Ինչպես ասում ենայսօր շատերն արդեն բացահայտ են գործում։ Սակայն խնդիրը միայն իշխանությունների՝ վերեւից սկսած մինչեւ երկրորդական դեմքերի անգրագիտությունը մեկնաբանելու անհրաժեշտությունը չէ։ Այս իրավիճակում այլեւս մեկնաբանելու կարիք չկա։ Այստեղ շատ ավելի խորքային՝ գնահատականի հարց է ծառացած։ Եվ այդ գնահատականի ամենաբարձր աստիճանը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ պետության իսպառ չկայացվածություն։

Նիկոլ Փաշինյանը՝ իր կերպարովէությամբ եւ հանրային հռետորաբանությամբարդեն բավարար հիմք է՝ արձանագրելուոր ցեղասպանության հարցի շուրջ նրա վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի։ Նրա ելույթներն ու դիրքորոշումը ոչ միայն խարխլում են ցեղասպանության փաստի հաստատումնայլեւ հանգեցնում են դրա ժխտմանըՍա ինքնին ոչ միայն ծանր իրավական հանցագործություն է մարդկության դեմայլեւ հարված է պետականության հիմքերին։

Ավելին՝ այն պետականությանըորը փաստացի դադարել է գոյություն ունենալ՝ հենց այն ուժերի ձեռքովորոնք երբեւէ իշխանությունը հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Իրական հայկական պետության մեջ այսօր արդեն անհնար կլիներոր Փաշինյանի պես դեմքերն ու նրանց թիմակիցները ազատ շարժվեին՝ փոխանակ գտնվելու համապատասխան պատասխանատվության ենթարկման վայրերում։

Սակայն այս ամենի ֆոնին իրավիճակը զարգացել է կամինչպես իրենք էին խոստովանում 2018 թվականինծրագրված է եղել հենց այս սցենարը՝ ապատեղեկատվության ու կեղծիքի փոքր չափաբաժիններով հասարակական օրակարգ ներմուծելը։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Փոխարենը վերլուծենք բուն վտանգըշարունակ զբաղվում ենք՝ ով ինչ ասացով ինչպես մեկնաբանեցով ինչ շեշտեց։ Մինչդեռ այս ամենը պարզապես մակերեսային շեղում է։ Իրական խնդիրը շատ ավելի խորն է։ Այսօր նման հայտարարություններ իրենց թույլ են տալիս այն մարդիկովքեր չունեն որեւէ կապ պետության գաղափարի եւ դրա իրականացման հետ։

— Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցըթե ինչպես նշվեցամբողջ աշխարհն էր խոսումայսօր՝ 10 տարի անցզուգահեռելով՝ ի՞նչ կասեք ներկա իրավիճակի մասին:

— Օրինակ, կարող եմ հիշատակել հետեւյալը դեռեւս 100-րդ տարելիցի նախաշեմին՝ 2005 թվականինբավական տպավորիչ կերպով նշվեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցըԹեեւ այն ժամանակ դեռ թանգարանի տնօրեն չէիսակայն շատ լավ եմ հիշում՝ կազմակերպվեց միջազգային գիտաժողովներկա էին բազմաթիվ հրավիրյալներայդ թվում՝ նաեւ արտգործնախարարըով մասնակցեց բացման արարողությանը։ Բայց այստեղ մի կարեւոր բան կաոր պետք է ընդգծենք։ Անցյալ դեկտեմբերին Երեւանում կայացավ ցեղասպանության կանխարգելման համաժողովը։ Այն միջոցառում էորը կազմակերպվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Վերջին տարիներին արդեն երկրորդ կամ երրորդ անգամն էոր նման համաժողովներ տեղի են ունենում՝ Արտաքին գործերի նախարարության անմիջական նախաձեռնությամբ։

Ես նաեւ առիթ ունեցա նշել մի մտահոգիչ փաստթե՛ համաժողովի ծրագրումթե՛ մասնակիցների զեկույցներումանգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում բացարձակապես որեւէ հղում չկար Հայոց ցեղասպանությանը։ Նա պարզապես հերթական ձեւականությամբ մասնակցեց բացմանը՝ առանց անդրադառնալու ցեղասպանության թեմային։ Այլ կերպ ասած՝ արվել էր մի բանորը թերեւս պետք էր արվերբայց ոչ լրջությամբ եւ նպատակասլացությամբ։ Եթե սա իսկապես պետական մակարդակի ծրագիր լիներապա այն պետք է ծառայեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին։ Չէ՞ որ հսկայական պետական ռեսուրսներ են ծախսվում՝ հյուրերին հրավիրելուտեղավորելու եւ միջոցառումը կազմակերպելու համար։

Հարց է առաջանում՝ այդ ամենն ի՞նչ ուղերձի համար է արվում։ Որպեսզի վարչապետը ելույթ ունենա մի հարթակումորտեղ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա՞Սա լավագույն դեպքում կարելի է անվանել խեղկատակություն՝ հոգեբուժարանի հիանալի «կլիենտուրա» ապահովող գործողություն։ Այս իրավիճակում մենք չպետք է խոսենք պարզապես անլրջության մասին։ Պետք է բարձրաձայնենք այն մասինոր սա անարգանք է մեր ժողովրդի դեմ գործված ամենածանր հանցագործության հիշատակին։ Եվ եթե ոչ այս պահինապա ապագայում այն անպայման պետք է արժանանա խիստ եւ վճռական պատասխանատվության։ Սա է իմ դիրքորոշումը։

— Իսկ ցեղասպանության ճանաչման հարցն արդյո՞ք մնում է Հայաստանի օրակարգումթե ՝ոչ, եւ վերջապես՝ ի՞նչ է անում պաշտոնական Երեւանը Թուրքիայի եւ այլ երկրների կողմից՝ ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ:

— Արտաքին գործերի նախարարըորնի դեպմի ժամանակ աշխատել է որպես գիտաշխատող Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտումվերջերս հանդես եկավ հայտարարությամբթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլեւս օրակարգում չէ։ Գիտե՞ք՝ որն է այս իրավիճակի ամենաաղետալի կողմը։ Աղետն այն էոր նման ձեւակերպումն ընդհանրապես չպետք է հայտնվեր քաղաքական շրջանառության մեջ։ Եթե Արտգործնախարարությունը իսկապես պատկերացնում էթե ինչ է դիվանագիտությունըապա պիտի իմանարոր լեզունինչպես ասում ենմիայն մտքերը թաքցնելու միջոց չէ։ Այստեղսակայնակնհայտ է՝ խոսքն այլ բանի մասին է։

Հստակ էոր այս ուղերձը նախեւառաջ ուղղված էր Թուրքիայի կողմին՝ մի յուրատեսակ մեսիջով՝ «տեսեքորքան պատրաստ ենք զիջումների գնալ՝ նույնիսկ մեր պատմական ցավերի ու հիշողության հաշվին՝ միայն թե սահմանը բացվի»։ Սա է այս հայտարարության իրական իմաստը։ Իսկ հիմաի՞նչ իմաստ ունի քննադատական ելույթներ ունենալ Արարատ Միրզոյանի հասցեին՝ իբրեւ թե նա ժամանակին յուրացրել է ինչոր բան Հայոց ցեղասպանության թանգարանից։

Կամ ինչու պետք է քարոզ կարդանք մի մարդու նկատմամբորը թեկնածուական ատենախոսություն է գրել հենց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայովպաշտպանել է այն ու ստացել գիտական կոչում։ Եթե այդ ճանաչումն այսօր այլեւս կարեւոր չէինչպես հայտարարվում էապա այդ դեպքումկարծում եմոր նա պետք է հրաժարվի նաեւ իր գիտական աստիճանից ու ատենախոսությունից։ Որովհետեւ ի՞նչ արժեք ունի գիտական աստիճանըեթե այն հիմնված է մի թեմայի վրաորը հիմա ինքներդ եք անվանում «ոչ առաջնային»։ Սա արդեն ինքնության հարց է։ Եվ այս հարցը չի կարող անպատասխան մնալ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Share This