Տուվայում 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության առատ ձյան պատճառով
Տուվայի մի քանի մունիցիպալիտետներում ձյան տեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումների։ Արդյունքում 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Անցած 24 ժամվա ընթացքում մարզի կենտրոնական և արևելյան հատվածներում ձյուն է տեղացել, տեղ-տեղ ձյան մակարդակը հասել է 10 մմ-ի: Այսօր՝ ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ, Տուվայում անջատվել է 193 տրանսֆորմատորային ենթակայան։ Էլեկտրացանցերի վթարների վերացման համար ներգրավվել է 14 թիմ և 16 միավոր տեխնիկա։
Էլեկտրաէներգիայի անջատումների հիմնական մասը տեղի է ունեցել Կըզըլ քաղաքում։ Քաղաքի թիվ 30, 28, 27, 21, 19, 18, 9 և 25 մանկապարտեզները երեխաներին չեն ընդունում, թիվ 1 և 16 դպրոցները երկրորդ հերթափոխից անցել են հեռավար ուսուցման ձևաչափի։