Տորոնտոյում ընդամենը 90 օրում կկառուցեն քաղաքի ամենաբարձր փայտե շենքը
Կանադայի Տորոնտո քաղաքում նախատեսվում է կառուցել նոր շենք՝ 230 Royal York-ը, որը կդառնա քաղաքի ամենաբարձր փայտե բնակելի շենքը։ Շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա մայիսին։ Ծրագիրն իրականացվում է հավաքովի փայտե կոնստրուկցիաների միջոցով, ինչը կնվազեցնի շինարարության ժամանակը մինչև 90 օր: Շենքը կունենա մոտ 30 մ բարձրություն և բաղկացած կլինի ինը հարկից և 58 բնակարանից։
Շենքի հիմքը լինելու է բետոնից, իսկ կառույցի հիմնական մասը՝ էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչպիսիք են լամինացված վինիրային փայտանյութը և CLT պանելները (խաչ լամինացված փայտե վահանակներ): Այս նյութերն ունեն բարձր հրակայուն հատկություններ և հրդեհային անվտանգության առումով գերազանցում են պողպատին:
Շենքի կառուցվածքային տարրերն արտադրվում են Intelligent City գործարանում՝ օգտագործելով ավտոմատացում և արհեստական ինտելեկտ: Սա օգնում է նվազագույնի հասցնել շինարարության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: