Տոնական տրամադրություն՝ Սուրբ Պետրոսի հրապարակում․ ընտրվեց Հռոմի պապը (լուսանկարներ)

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական տրամադրություն է տիրում։ Հավաքվածները ուրախ բացականչություններ են հնչռցնում։ Դրոշները ծածանվում են, մարդիկ գրկում են միմյանց, քանի որ ավարտվել է կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդի որոնումը:

Հիշեցնենք, քիչ առաջ հայտնեցինք, որ ընտրվել է Հռոմի նոր պապը։

Այժմ նոր Պապին տանում են Սիքստինյան մատուռի կողքին գտնվող փոքրիկ սենյակ, որտեղ նա կհագնի իր սպիտակ պապական հագուստները: Ավագ կարդինալը շուտով կհաստատի այդ որոշումը “Habemus Papam” բառերով, որը լատիներեն նշանակում է «Մենք Պապ ունենք», եւ նոր հովվապետին կներկայացնի իր ընտրած պապական անունով:

 

 

Share This