Տղամարդը, ում հետ Քլոե Քարդաշյանը պատրաստ է քնել, նույնասեռական է
Քլոե Քարդաշյանն այնքան է սիրում վարսավիր Քրիս Էփլթոնին, որ դեմ չէր լինի քնել նրա հետ։ Խնդիրը նրանում է, սակայն, որ նա գեյ է:
Քարդաշյանների 6-րդ սեզոնի եզրափակչում ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, ընթրիք էր կազմակերպել՝ ի պատիվ Քիմ Քարդաշյանի 44-ամյակի: Միջոցառմանը ներկա Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր անդամներից բացի, ներկա էր նաև Էփլթոնը։
Քլոեն կատակել է, որ ցանկանում է նրա հետ տեղափոխվել Քիմի Մալիբուի տուն, որտեղ նրանք միասին կհրավիրեն տղամարդկանց՝ ծանոթությունների Grindr հավելվածով:
Բայց հետո Քլոեն մի փոքր ավելի բաց է դարձել։ «Օ՜, ես կհանդիպեի Քրիս Էփլթոնի հետ։ Իհարկե։ Նա այնքան կրակոտ է։ Ո՞վ չէր հանդիպի։ Նա այնքան լավն է։ Չգիտեմ՝ նա ինձ հետ կքնե՞ր, բայց ես դա կանեի նրա հետ»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Քլոեն բացահայտ խոսում է իր սեռական կյանքի մասին։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ հինգ տարի սեքսով չի զբաղվել և իրեն «կույս» է զգում։