Տղամարդը հոսանքահարվել է տանիքում
Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 29-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ թիվ 15/1 հասցեում՝ շինանյութի խանութի տանիքում, Սիմյոն Ա.-ն (ծնված 1958 թ.) հոսանքահարվել է եւ մահացել:
Փրկարարները Սիմյոն Ա.-ի դին իջեցրել են տանիքից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: