ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն համակարգում է ռեսուրսը. Շիրակի մարզպետարանը նոր կրթության վարչության նոր պետ ունի
ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն համակարգում է ռեսուրսը. Շիրակի մարզպետարանը նոր կրթության վարչության նոր պետ ունի
Հաշվապահից` մարզպետի խորհրդական, ապա կրթության վարչության պետ. ո՞վ է Շիրակի նոր պաշտոնյան։
Արդեն հայտնել էինք, որ ամիսներ առաջ ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը տևական ժամանակ շարունակում էր թափուր մնալ։ Այս ընթացքում ՔՊ-ականները փորձեցին այս պաշտոնի համար գտնել հարմար թեկնածու, բայց կարծես թե ընտրությունը կանգ է առել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի խորհրդականի` Գնուն Աղաբեկյանի վրա։
Գնուն Աղաբեկյանը մասնագիտությամբ հաշվապահ է, 2020-2023թթ. «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ում աշխատել է, որպես ֆինանսահաշվապահական, վարչատնտեսական, քարտուղարության բաժնի պետ, գլխավոր հաշվապահ, 2023 թ. փետրվարից աշխատել է Շիրակի մարզպետի օգնական, այնուհետև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի խորհրդական։
Մեր տեղեկություններով` 36-ամյա Գնուն Աղաբեկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ։