Տիգրան Աբրահամյան․ «Պատերազմի հանցավորները ազատ են, հերոսների ծնողները՝ բանտում»

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ:

Սակայն անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:

Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխեր` չարեց:

Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:

Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»:

Share This