Տարոն Սիմոնյան. Իրավական մեկ գործընթացով Ադրբեջանը թիրախավորում է չորս գործոն, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունը
Մարդկության դեմ հանցագործություններ գործած անձը, ցեղասպանություն իրականացրած, պատերազմական հացագործություններ կատարած պետությունն ինքն է իրականացնում դատավարություն այն անձանց նկատմամբ, ովքեր տուժող են։ Լրիվ հակառակ տրամաբանությունն է»,-Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկմանն ասաց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, իրավական մեկ գործընթացով Ադրբեջանն իրականացնում է հայկական շահի դեմ մի քանի գործողություններ՝ անձանց դեմ, որոնք այսօր գերվերված են, Արցախի դեմ, Հայաստանի Հանրապետության և հայ ազգի դեմ։
«Մեկ ամբողջական ռազմավարություն ու դրա շրջանակում փոքրիկ քայլեր. Մեղադսրական եզրակացություններում, բացի այն, որ անձինք մեղադրվում են միջազգային հանցագործություններ կատարելու համար, կարմիր գծով գնում է այն, որ նրանք անդամակցում են հանցավոր կազմակերպության։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր առնչվել են Արցախի Հանրապետությանը, այդ մեղադրական եզրակացության ներքո են ընկնում, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանը ներկայացնում է որպես հանցավոր կազմակերպություն»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, Բաքվի բանտերում գտնվող բոլոր անձանց դեմ ներկայացվել են շինծու մեղադրանքներ, անզեն աչքով էլ նայելիս էլ դրանք երևում են ցանկացած վկայի ցուցմունքում։
«Այդպիսով Ադրբեջանը թիրախավորում է Արցախի Հանրապետությունը, դրա գոյությունը պատմականորեն ուզում է վերացնել։ Դրա պատճառով է, որ ուժեղ ու թիրախային հարված կա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, քանի որ այդ խումբը հենց կոչված էր կարգավորել ԼՂ հարցը։ Միջազզգային կոնսնեսուս կար, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքնորոշման իրավունքի հիման վրա ձևավորված կառույց է։ Բնականաբար սա Ադրբեջանը գիտի ու ցանկանում է միջազգային հանրության, Հայաստանի կողմից ստանալ մի իրավական լուծում, որ Արցախն այլևս գոյություն չունի»,-ասաց Տարոն Սիմոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։