Տարիքի հետ սուրճը կարող է շատ մարդկանց մոտ այրոց առաջացնել
Տարիքի հետ սուրճ խմելուց հետո շատերը կարող են տհաճ զգացողություն ունենալ՝ կոֆեինի՝ բարակ աղիքի լորձաթաղանթը գրգռելու ունակության հետևանքով: Դրա մասին Daily Mirror-ին պատմել է լոնդոնյան թերապևտ և ուրոլոգ Մասարատ Ջիլանին։
Բժիշկը պարզաբանել է, որ կոֆեինը՝ որպես դառը միացություն, ակտիվացնում է աղեստամոքսային տրակտի դառը համի ընկալիչները, ինչը հանգեցնում է այրոցի և բերանում՝ թթու համի։ Ընդ որում այրոցն ամենից հաճախ ի հայտ է գալիս տարիքի հետ։ Նման տհաճ ախտանիշ կարող է հայտնվել նույնիսկ նրանց օրգանզիմում, ովքեր նախկինում դրա հետ չեն բախվել։ Միաժամանակ սուրճն ազդում է միզապարկի պատերի վրա, որն ավելի հաճախակի միզում է հրահրում։
Տհաճ ախտանիշների ինտենսիվությունը նվազեցնելու համար Ջիլանին խորհուրդ է տալիս սուրճ չխմել դատարկ ստամոքսին կամ արթնանալուց անմիջապես հետո։ Նա միաժամանակ խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել այս ըմպելիքի՝ առանց կոֆեինի տարբերակին։
Բժիշկ Ջիլանին հավելել է, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում սուրճին։ Ոմանք իրենց լավ են զգում օրական հինգ բաժակից հետո, իսկ մյուսները կարող են միայն մեկ կամ երկու բաժակ օգտագործել