Տասնյակ հազարավոր հանցագործներ ազատորեն շրջում են ԱՄՆ-ում․ Թրամփ

Տասնյակ հազարավոր հանցագործներ՝ ահաբեկիչներ և մարդասպաններ, գտնվում են ԱՄՆ տարածքում և ազատորեն շրջում են ողջ երկրում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը։

«Մենք ունենք հազարավոր ահաբեկիչներ մեր երկրում, տասնյակ հազարավոր մարդասպաններ»,- ասել է նա երդմնակալությունից հետո իր առաջին հարցազրույցում՝ նշելով, որ հանցագործները «ազատության մեջ են և շրջում են երկրում։ Նրանց 48%-ը սպանել է մեկ կամ մի քանի մարդու, նրանք դուրս են եկել այլ երկրների բանտերից և շրջում են ԱՄՆ-ում»,- ընդգծել է նա։

«Մարդիկ դատարկել են իրենց բանտերը: Եթե ես լինեի մեկ այլ երկրի նախագահ կամ վարչապետ, ես կդատարկեի իմ բանտերը և թույլ կտայի, որ հանցագործները հոսեին անմիջապես Միացյալ Նահանգներ, ինչու ոչ՝ շատերն են դա արել», – ասում է Թրամփը:

 

Share This