Վրաստանի նախագահը բացահայտ ծավալապաշտական հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջնականապես է կորցրել ադեկվատությունը և, ոնց հասկանում եմ, այլևս ոչ մի ռացիոնալ միտք ու թեզ չի կարողանում ներկայացնել։
Բառացիորեն 2 օր առաջ Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում կսվել է «Աջարիա Վոյաժ» տուրիստական ընկերության գովազդով, որն առաջարկում է զբոսաշրջություն Լոռու մարզում։
Ընկերությունն իր այցի ընթացքում ծանոթացնում է Լոռվա հրաշք եկեղեցիների՝ Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի ու Քոբայրավանքի հետ, ներկայացնում Լոռվա մյուս պատմաշակութային արժեքները։ Եվ ահա, վերը նշված տիկինը, վրացերեն ասած՝ քալբատոնոն, կիսվել է այս հղմամբ որտեղ նշվում է՝ «Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
Քալբատոնո Սալոմեն, իր եվրոպացի գլոբալիստ բարեկամների հետ ամեն օր եսիմ-ինչ արհեստական արժեքներից, բարձր կուլտուրայից, «ժողովրդավարության» և նման այլ բաներից է խոսում, բայց «գետնի վրա» բացահայտ ագրեսիա և ծավալապաշտական հայտարարություններ է անում։ Վրացի եվրոպականներն ինքնամոռաց դեպի Եվրոպա են վազում, բայց դեռ միջնադարից դուրս չեն եկել, Զուրաբիշվիլին էլ իրեն դրել է մերօրյա Թամարա թագուհու տեղը։
Մի բան էլ կա. եթե մեր երկրի ոչ բարով ղեկավարը դեմ չի, չի սաստում ու բողոքում, որ իր երկրի պատմական տարածքի ու եկեղեցիների նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ է անում հարևան երկրի ղեկավարը, մենք ո՞ւմից ենք նեղանում։
Ես կասկած չունեմ, որ սկի չեն էլ զեկուցել, որ սենց թեմա կա։
Քալբատոնո՛, էս ու՞ր…»։