Վրաստանի խորհրդարանում տարհանում է հայտարարվել․ ընդդիմությունը կասկածելի հոտով հեղուկ է լցրել

Վրացի պատգամավորները շտապ լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմության ներկայացուցիչներն ինչ-որ տարօրինակ հոտով հեղուկ են լցրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսացության խոսնակ Նուկրի Քանտարիան:
«Դա արել են «Միասնական ազգային շարժման» պատգամավորները»,- ասել է Քանտարիան:
Խորհրդարանի փոխնախագահ Մամուկա Մդինարաձեն կարծում է, որ հեղուկը լցրել են Իրմա Նադիրիրաշվիլիին և Լեյլա Քեբուրիան, ովքեր ներկայացնում են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալկվաձեն հայտարարել է, որ տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են: Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ներկայացուցիչները:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )