Վրաերթ Կոմիտասի պողոտայում.17-ամյա տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 2-ի երեկոյան Կոմիտասի պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժինը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 18։11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 518» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտեմ Բ., ծնված 1963 թ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Հակոբ Ս.-ին (ծնված 2002 թ.):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: