Վնասազերծվել է սպանությունների հետ կապ ունեցող հանցախումբ
Դաղստանի իրավապահները վնասազերծել են «Շարապովսկիե» անվանումն ունեցող վտանգավոր հանցախմբի գործունեությունը։ Այն ներառել է մոտ 250 հոգու եւ կապ է ունեցել մի շարք սպանությունների հետ։Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Հանցախմբում եղել են նույնիսկ ՆԳՆ գործող աշխատակիցներ, փաստաբաններ եւ ահաբեկչական ընդհատակի ներկայացուցիչներ։ 2007-15 թթ հանցախումբը տեղում եւ Մոսկվայում մի շարք սպանություններ է իրականացրել, իսկ 1998 թվականին Մախաչկալայում իրականացրել են ահաբեկչական բռնարարք։
