Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը): Այս մասին Ambion.news-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
