<<Քանի՞ գլխանի էիք, որ չընտրեիք>>վիճաբանություն Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի միջև
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, նիստը լարված է: Այս անգամ վիճաբանություն սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև:
«Անկեղծ ասած զզվելի է, ուղղակի նողկալի: Որպես 12 տարվա խորհրդարանական երբևէ այսքան ցածրակարգ խորհրդարան,այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,- իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելեց. «Ձեր սիրելի քաղաքապետը, որը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, Ազիզյաններն են, Գառնիկն է, չի կարողանում, էդ մարդը հնարավոր ներդրումների համար չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան, սա է խնդիրը, սրա մասին է խոսել և ասում պարոն Ծառուկյանը»: