Վիետնամական VinFast-ը թողարկում է էժան էլեկտրական ավտոմեքենաներ՝ տաքսիների և ավտովարձույթի համար
Վիետնամական էժան VinFast էլեկտրական ավտոմեքենաները կօգտագործվեն տաքսի ծառայություններում: VinFast ապրանքանիշն ակտիվորեն զարգանում է տեղական շուկայում. հայտարարվել է կոմերցիոն նմուշների մի ամբողջ ընտանիքի հայտնվելը, որոնք ուղղված են տաքսի ընկերություններին և ավտոմեքենաների վարձույթի ծառայություններին, գրում է Motoru.ru-ն։
Նախատեսվում է ընդհանուր առմամբ չորս ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ գործող էլեկտրական ավտոմեքենաների տարբերակներ, իսկ մյուս երկուսը՝ լիարժեք նորույթ կլինեն:
Նոր արտադրանքներից մեկը կոչվելու է Minio Green: Դա կլինի ենթակոմպակտ (small MPV) երեքդռնանի հեչբեկ, որը կմրցի չինական Wuling Mini EV-ի հետ նույն դասում: Էլեկտրամոբիլի երկարությունը կկազմի ընդամենը երեք մետր՝ երկու մետր անիվային բազայով, հետևի առանցքի վրա տեղադրված է 27 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ։
Մարտկոցի հզորությունը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ ընտրելու համար կլինի երկու տարբերակ՝ 120 և 180 կիլոմետր հեռահարությամբ: VinFast Minio Green-ի առավելագույն արագությունը ժամում 85 կիլոմետր է: Ակնկալվում է, որ էլեկտրական հեթչբեքը վիետնամական շուկայում մոպեդներին որպես այլընտրանք կգործի։