Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների համատեղ զեկույցում հրապարակվել են կարմրուկի դեպքերի նոր գնահատականներ: Այս մասին գրում է euronews.com-ը:

Ըստ նոր տարեկան զեկույցի՝ վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում կարմրուկի դեպքերի թիվն աճել է ավելի քան 200%ճով՝ գլոբալ աճի ֆոնին:

Զեկույցում նշվում է, որ անցյալ տարի ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 10,3 միլիոն դեպք: ԱՀԿ-ի և CDC-ի տվյալներվ՝ 2022 թվականից ի վեր ամբողջ աշխարհում դեպքերի թիվն աճել է 20%-ով:

«Դեպքերի թվի կտրուկ աճը պայմանավորված է իմունիզացիայի գլոբալ ծածկույթի դանդաղեցմամբ: Յուրաքանչյուր երկիր ունի կարմրուկի պատվաստանյութ, ուստի որևէ պատճառ չկա, որ որևէ երեխա վարակվի հիվանդությամբ և ոչ մի երեխա չպետք է մահանա կարմրուկից»,- ասել է ԱՀԿ կարմրուկի և կարմրախտի ավագ տեխնիկական խորհրդատու դոկտոր Նատաշա Քրոուկրոֆտը:

Ըստ զեկույցի, 2000 թվականից ի վեր պատվաստումները կանխել են կարմրուկից 60,3 միլիոն մահվան դեպք:

Share This