Վերին Լարսի անցակետով անցնելու համար 1140 բեռնատար է հերթագրվել

Վերին Լարսի անցակետով անցնելու համար 1140 բեռնատար է հերթագրվել։ Այս մասին հայտնում են Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Share This