ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՒԱՆ ՉԱՐԹԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԸ․ ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՍԱ ՆՇԱՆԱԿԵԼ 

Հայաստանն ու Թուրքիան փոխադարձության սկզբունքով  կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, ըստ Haberler-ի փոխանցման։ Նա նաեւ ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կիրականացվի Ադրբեջանի հետ միասին։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ ասել է, որ վերականգնվում են Ստամբուլ-Երեւան չարթերային չվերթները։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )