Վարչապետն իր խորհրդական Սրբուհի Ղազարյանին 43 օրով արձակուրդ է ուղարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը երկարատեւ արձակուրդ է մեկնում:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ»: