Վարչապետի տիկնոջ գործառույթներում քաղաքական բաղադրիչ կա թե չէ

Պաշտոնական լրահոսից կարդում ենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է սահմանամերձ Մոսվես գյուղ, իսկ այնտեղից՝ բանակային դիրքեր եւ հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Եթե սահմանամերձ գյուղ գնալը, ինչ որ առումով կարելի է հասկանալ, քանի որ վարչապետի տիկինը ունի մարդասիրական-մշակութային գործունեություն ծավալելու գործառույթներ, ընդունված համաշխարհային պրակտիկայի համաձայն, ապա մարտական դիրքեր մեկնելը լիովին անհասկանալի է։ Սա արդեն ընդգծված քաղաքական բաղադրիչի մասին է խոսում, որն առկա է Աննա Հակոբյանի լիազորությունների մեջ։ Հարցը հետեւյալն է․ ՀՀ քաղաքացին պետք է հստակ հաստական Հայաստանում վարչապետի տիկնոջ գործառույթներում կա արդյոք քաղաքական բաղադրիչ թե չէ։ Սա աննախադեպ բան է, քանի որ դեռ երբեք՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանից մինչեւ Նունե Սարգսյան, նման բան իրենց թույլ չեն տվել։ Ավելին, ասում են, որ առաջին նախագահը չափազանց խիստ է եղել այդ հարցում եւ նույնիսկ դեմ արտահայտվել, որ տիկին Լյուդմիլան շատ հայտնվի էկրաններին, ու ճիշտը սա է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )