Վարչապետը պիտի կանգներ ժողովրդի կողքին և արժևորեր զոհվածների ընտանիքներին
Զոհված զինծառայողների մայրերը կրկին կառավարության շենքի դիմաց են և շարունակում են բողոքի ակցիա իրականացնել։
«Մտածել ենք, որ մեր կառավարությունը հարգալից կվերաբերվեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բայց երեկ ստացանք բացասական պատասխան։ Վիրավորված ենք նաև նրանից, որ պատասխանել է ոչ թե անմիջապես վարչապետը, այլ՝ նրա աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա ասել է, որ պետք է սպասել 2020 թվականին: Չհասկացա՝ ինչի՞ էդուարդ Աղաջանյանը, ինչո՞ւ ոչ վարչապետը, այսինքն՝ ինքը խուսափել է պատասխանից, եթե ոչ թե ինքն, այլ աշխատակազմի ղեկավարն է պատասխանում ժողովրդին», – նշեց կինը: Վարչապետը պիտի կանգներ ժողովրդի կողքին և արժևորեր զոհվածների ընտանիքներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց սևազգեստ մայրերից մեկը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը երեկ կառավարությունից ստացել են բացասական պատասխան՝ իրենց միանվագ 30 մլն դրամ տրամադրելու պահանջի վերաբերյալ։