<<ՀՐԱՊԱՐԱԿ>>. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՐԱՊ Է
Երեկ՝ վաղ առավոտից, Էջմիածնում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, կարմիր բերետավորներ քաղաքը պաշարել էին, հեռացրել Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց տանող ճանապարհի մայթեզրի ավտոմեքենաները եւ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ դպրոցի բակում ոստիկանական պատ կազմել։ Փաշինյանն Էջմիածին էր գնացել՝ մասնակցելու նշված դպրոցի վերաբացման արարողությանը: Այսինքն՝ անգամ նոր դպրոց չի կառուցվել, այլ ընդամենը վերանորոգվել է։ Արարողությանը, Փաշինյանից բացի, մասնակցում էին նաեւ մարզպետը, քաղաքապետը, ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը, քաղաքաշինության վարչության պետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուրիշներ։ Պետության առջեւ ծառացած հազարավոր խնդիրների պարագայում վարչապետը կա՛մ այնքան պարապ է, որ մարզային մի դպրոցի վերանորոգման ավարտին է մասնակցում, կա՛մ էլ տնտեսությունն այնքան ոչնչացած է, որ դպրոցի վերաբացումը համապետական նշանակության իրադարձություն է։