Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի վարչապետին` ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Ուղերձում նշված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )