Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած անդամներին, «Երբեք չեք ամաչի իմ փոխարեն»,– նշեց նա։
«Երբ ասում էի, որ կպահեմ սուբորդինացիան, կպահեմ։ Բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն ուրիշ ձևով պահի, իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող կարող ապրել։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբուրեմ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա»,- հայտարարել է Գյումրու նորընտիր համայնքապետը։
Ղուկասյանը նաև ասել է. «Այսքան քրեական գործերը վրաս, ես եկել, ստանձնել եմ այդ պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս՝ հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցում։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։
Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ: