Վարդան Ղուկասյանը ստանձնելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց ծառայել քաղաքի բարգավաճմանը

Վարդան Ղուկասյանը ստանձնելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը՝ երդվեց ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։

«Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը։

Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստին, նրա նյութական և հոգևոր վերելքին»,-ասաց նա։

Share This