Վարդան Ղուկասյանը հրավիրում է քաղաքային շաբաթօրյակի

Մայիսի 3-ին՝ ամենամյա համապետական շաբաթօրյակի շրջանակում, բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու քաղաքային շաբաթօրյակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Քաղաքի մի շարք հատվածներում՝

Ե․ Չարենց, Շիրակացի, Կամո, Տերյան, Գորկի, 49 փողոցումներում, Ավստրիական թաղամասում, Անի թաղամասի 7-րդ եւ 3-րդ փողոցներում, ինչպես նաև Դվին ռեստորանի հետնամասի 4 հարակից տարածքներում իրականացվելու են մաքրման աշխատանքներ։

Մասնակցելու են համայնքապետարանի հարյուրավոր աշխատակիցներ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։

Շաբաթօրյակին միանալու ցանկություն հայտնող քաղաքացիներին համայնքապետարանը սիրով կտրամադրի աշխատանքային գործիքներ՝ ձեռնոց, բահ, փոցխ եւ այլն։

Կապ հաստատեք՝ 031222214համարին զանգելով կամ այցելելով քաղաքապետարան։

Սիրով սպասում եմ տեսնելու քաղաքի մասին հոգ տանող համաքաղաքացիներիս»,- նշել է նա:

Share This