Վարդան Ղուկասյանը կալանավայրից ուղերձ է փոխանցել հանրությանը (տեսանյութ)

ԴՕԿ կուսակցությունը  հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը քրեակատարողականից աուդիոուղերձով է հանդես եկել, որը տեղադրված է «Դօկ Կուսակցության Լրատվական» ֆեյսբուքյան էջում։

Նա ասել է, որ Գյումրիի ընտրապայքարից դուրս գալը եղել է իր որոշումը. «Կուսակցությունը կատարել է իմ որոշումը՝ հետ կանգնելով Գյումրու ավագանու ընտրություններից»։

Վարդան Ղուկասյանը նշել է, որ իրեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնում է, գումար պետք չէ։

«Ես մարտական եմ տրամադրված, իմ գործն արդար է, ինձնից է կախված ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ճակատագիրը։ Հայաստանի կողմից Ամերիկային բողոքած բոլոր քրեական մեղադրանքները շինծու և հնարովի են։

Իմ փաստաբանական խումբն իր առաջ խնդիր ունի դրած՝ դա ապացուցելու, և դա կապացուցվի։ Միակ խնդրանքս է՝ հոգ տանել մորս առողջության մասին»,- նշել է նա։

Share This